Կարևոր իրադարձություններ

Շարմազանովը՝ ՀՀԿ-ի ցուցակով ռեյտինգային թեկնածու կառաջադրվի Լոռու մարզում. «Ժամանակ»

03 Նոյեմբեր, 2018 08:37
Շարմազանովը՝ ՀՀԿ-ի ցուցակով ռեյտինգային թեկնածու կառաջադրվի Լոռու մարզում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզը ընդգրկող ընտրատարածքում: Շարմազանովը հույս ունի, որ ինքը քվեներ է ստանալու հարազատ Ալավերդի քաղաքում, որտեղ դժգոհություն կա նոր իշխանություններից պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով:

Ոչ միայն Շարմազանովը, այլև մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր մտադիր են շարունակել իրենց քաղաքական գործունեությունը և մասնակցել ընտրություններին, այս օրերին ակտիվորեն զբաղված են նախընտրական քարոզչությամբ՝ փորձելով հիշել, թե ովքեր են իրենց հարազատները, ազգականները կամ բարեկամները, կամ ում երբ են ինչ-որ հարցով ընդառաջել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին