Կարևոր իրադարձություններ

«Երբ ըստ ժողովրդի տված քվեի ԲՀԿ-ն ներկայացված կլինի խորհրդարանում, մենք արդեն փաստացի կանդրադառնանք տեղի ունեցած իրադարձություններին»

02 Նոյեմբեր, 2018 23:37
«Երբ ըստ ժողովրդի տված քվեի ԲՀԿ-ն ներկայացված կլինի խորհրդարանում, մենք արդեն փաստացի կանդրադառնանք տեղի ունեցած իրադարձություններին»

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Գագիկ Ծառուկյանը կլինի իր թիմի կողքին, օգտագործելով իր վարկանիշը կհավաքի բավարար ձայներ՝ խորհրդարանում բավարար ներկայացվածություն ունենալու համար, սակայն, ինքն անձամբ չի վերցնի պատգամավորական մանդատ:

Այս լուրերի մասին Shabat.am լրատվականը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր , Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով անդրադառնալով այս լուրերին՝ նշեց.

«Հորդորում եմ քաղաքական «նոստրադամուսության» դաշտի հրապարակումներին լուրջ չվերաբերվել: Երբ որ կլինեն խորհրդարանական ընտրությունները, երբ մինչ այդ կլինի խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ քննարկում «Ծառուկյան» դաշինքում և ԲՀԿ-ում, տեղի կունենան ընտրությունները, ըստ ժողովրդի տված քվեի ԲՀԿ-ն ներկայացված կլինի խորհրդարանում, կլինեն հետագա գործընթացներ, ապա մենք արդեն փաստացի կանդրադառնանք տեղի ունեցած իրադարձություններին: Իսկ մինչ այդ բոլոր տեսակի  քաղաքական գուշակություններին և  ենթադրություններին կոչ եմ անում լուրջ չվերաբերվել»,- եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին