Կարևոր իրադարձություններ

«Ինձ համար մնում է հրատապ խնդիր բանակում կատարված սպանությունների արդյունքում 14 ցմահ ազատազրկվածների հարցը»

02 Նոյեմբեր, 2018 22:53
«Ինձ համար մնում է հրատապ խնդիր բանակում կատարված սպանությունների  արդյունքում 14 ցմահ ազատազրկվածների հարցը»

Երեկ  ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթրեցմամբ միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ նաև պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ թեև իր կարծիքով մի շարք բացթողումներ կան այս նախագծու, այնուամենայնիվ, «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի օրենքի այս նախագծին:

Shabat.am  լրատվականը կապ հաստատեց Նաիրա Զոհրաբյանի հետ, ով անդրադառնալով այս թեմային, մեզ հետ զրույցում նշեց.

«Ծառուկյան» դաշինքը ուներ առաջարկներ՝ համաներման ենթակա հոդվածների շրջանակը լայնացնելու հետ կապված: Ցավոք սրտի կառավարությունը չընդունեց մեր առաջարկները: Մենք շարունակելու ենք աշխատել ՝ ես որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝  քրեակատարողական հիմնարկների հետ:  Հատկապես ցմահ դատապարտվածների մասով ինձ համար մնում է շատ հրատապ խնդիր՝ բանակում կատարված սպանությունների  արդյունքում ցմահ 14 ազատազրկվածների հարցը, քանի որ նրանցից շատերը զոհ են ներբանակային, ոչ առողջ հարաբերություններին և ինչպես զբաղվել եմ այս տարիներին այս խնդրով, այնպես էլ կշարունակեմ զբաղվել: Ես իհարկե հասկանում եմ, որ բոլոր դատապարտյալների, նրանց հարազատների ակնկալիքները հնարավոր չէ համաներման այս նախագծով բավարարել, բայց խնդիրներ կան, որոնց վերաբերյալ  ես մեծ հանրային զեկույց եմ նախապատրաստում, որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, նաև որպես հաշվետվություն այս տարիներին  իմ կատարած  աշխատանքի, որտեղ մեծ մասը նվիրված է լինելու Հայաստանի քրեակատարողական հիմնարկներին, այնտեղ տիրող բարքերին և լինելու են առաջարկներ, թե  ինչպես կարելի է լուծել տարբեր մտահոգիչ խնդիրներ, ոչ միայն օրենսդրորեն, այլ նաև այլ տարբերակներով և ճանապարհներով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին