Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները կանխել են փողոցային վեճն ու առգրավել ատրճանակ

02 Նոյեմբեր, 2018 22:19
Ոստիկանները կանխել են փողոցային վեճն ու առգրավել ատրճանակ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝  ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են վնասազերծել կռվի մասնակիցներին և 3 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Վնասազերծման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են «Բերետտա» տիպի մարտական ատրճանակ, ինչպես նաև ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան:

 Հետաքննիչի հանձնարարականով ճանապարհային ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել են ոստիկանության կետրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին