Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել

02 Նոյեմբեր, 2018 20:45
Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել

Միքայել Մինասյանը հետ կանչվեց Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս հրամանագիրը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին