Կարևոր իրադարձություններ

Ընտրություններին ՀՀԿ մասնակցության որոշումը կլինի հաջորդ շաբաթ

02 Նոյեմբեր, 2018 19:35
Ընտրություններին ՀՀԿ մասնակցության որոշումը կլինի հաջորդ շաբաթ

«Եթե ՀՀԿ-ն որոշի մասնակցել ընտրություններին, ապա կառաջադրվի որպես ազգային, ընդդիմադիր, թարմացված քաղաքական ուժ»,- այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո ընդդիմության որակը բարձրացավ, իշխանության որակն ընկավ:

Իսկ ԱԺ արտահերթ ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության որոշումը կլինի հաջորդ շաբաթվա վերջին, ըստ ամենայնի՝ նոյեմբերի 11-ին, կուսակցության համաժողովին:

Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու է նաև կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Կա ընտրություններին մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք, և կան մարդիկ, որ մասնակցել չարժե: Տարբեր պատճառներով չարժե՝ սկսած նրանից, որ գալիք ԱԺ-ն ժամանակավոր է լինելու, վերջացրած այն հանգամանքով՝ եթե չենք հաղթելու՝ ինչու ենք մասնակցում»,- նշել է Արմեն Աշոտյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին