Կարևոր իրադարձություններ

Գործարարը հաստատում է՝ կաշառել է ՀՀԿ պատգամավորին

02 Նոյեմբեր, 2018 18:43
Գործարարը հաստատում է՝ կաշառել է ՀՀԿ պատգամավորին

«Երբ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, ես դիմեցի Հանրապետության գլխավոր դատախազին, որ գործը բացվի։ Դրանից հետո եկել է Դուբայից թուղթը եւ ապացուցվել է, որ ես գումարը փոխանցել եմ Արաքս Դիլանյանին, նա էլ՝ Արամ Հարությունյանի ընկերների, ազգականների հաշվին։ Այժմ քննություն է ընթանում»,– այս մասին այսօր լրագրողնեձրին հայտնել է գործարար Սիլվա Համբարձումյանը՝ հաստատելով, որ խոշոր կաշառք է տվել ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Վերջինս հայտնեց, որ գումարը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվին, որն էլ հետագայում այն փոխանցել է Արամ Հարությունյանի ազգականների եւ ընկերների հաշիվներին։

Հարցին, թե ինչու է 6 մլն դոլար փոխանցել Արամ Հարությունյանին, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց.

«Հանքեր ձեռք բերելու համար, կաշառք։ Հանքերը ձեռք բերեցինք, զրկեցին, անմիջապես զրկեցին, չկարողացանք շնչել այդ բերկրանքով ու ուրախությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին