Կարևոր իրադարձություններ

«Իմ բիզնես գործունեությունը մինչ հեղափոխությունը եղել է շատ արդյունավետ»

02 Նոյեմբեր, 2018 17:56
«Իմ բիզնես գործունեությունը մինչ հեղափոխությունը եղել է շատ արդյունավետ»

Այսօր ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրեն պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին դրամաշնորհ տրամադրելու հետ կապված տեղեկատվությանը:

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի»-ի կողմից դրամաշնորհ ստանալու հետ կապված ծրագրին ընկերությունը դիմել է դեռևս փետրվարին, գրեթե բոլոր փուլերը տեղի են ունեցել մինչև հեղափոխությունը, իսկ վերջին փուլը տեղի է ունեցել, երբ ես մի քանի օր է փոխվարչապետի պաշտոնում էի»,-  լրագրողների հետ զրույցում ասել է Ավինյանը:

Նա պարզաբանել է, որ իր թիմին նախապես տեղեկացրել է իր բիզնես գործունեության մասին, որը եղել է շատ թափանցիկ և մինչև հեղափոխությունը՝ շատ արդյունավետ: «Ամբողջական գործընթացը գրասենյակի հետ կապված մենք ներկայացրել ենք, և այն մարդիկ, ում հետաքրքիր է գործընթացը, կարող են ծանոթանալ և տեսնել, որ շահերի բախում չկա: Ես ողջունում եմ իրականացվելիք ստուգումները, քանի որ կարծում եմ, որ նմանատիպ գործընթացներում թափանցիկությունը ամենակարևորն է: Կարծում եմ, որ նեգատիվ պրոցես չէ, և մի քանի խնդիր կլուծվի»,- նշել է  նա: Փոխվարչապետը ասել է, որ ընդհանուր առմամբ տարատեսակ նյութեր են հրապարակվել իր մասին, տարբեր պաշտոնյաների մասին:

«Ես, այո, որոշակի հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ նյութերի մի մասը կարող է լինել պատվիրված»,- հայտարարել է  նա:

 

Լրահոս

Դիտել ավելին