Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չի անցկացվի

02 Նոյեմբեր, 2018 17:44
Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չի անցկացվի

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում: Այս մասին հայտնում է Araratnews.am-ը:

Հիշեցնենք՝ երեկ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:  «Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին և ավանդույթներին»,- ասված է հայտարարության մեջ:

Բացի կաթողիկոսից, խնդրի մասին խոսել էր նաև  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ իր  համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա:

Հայ հասարակական-քաղաքական շրջանակներն էլ կտրականապես դեմ էին այդ ֆորումի անցկացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին