Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ քարտուղար առաջադրելու համար Հայաստանը թեկանծուներ ունի. Զոհրաբ Մնացականյան

02 Նոյեմբեր, 2018 17:24
ՀԱՊԿ քարտուղար առաջադրելու համար Հայաստանը թեկանծուներ ունի. Զոհրաբ Մնացականյան

Այսօր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում կրկին հայազգի ներկայացուցիչ առաջադրելուն՝ նշել է.

«Բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները: Հայաստանը կարողացավ պահպանել առաջադրման իրավունքը: Դա հիմա օրակարգում է: Վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթը իրականացնել, եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, որ կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները», - հայտարարել է նա:

Մնացականյանը չի մանրասնել,  թե ովքեր են պոտենցիալ թեկնածուները՝ նշելով. «Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք մեր գնահատմամբ կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասել է  նա:

Հարցին՝ արդյոք ՀՀ-ն շահագրգիռ է թեկնածու առաջադրել, Մնացականյանն ասաց.

«Շահագրգիռ ենք, որ ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն շարունակի մնալ շահավետ: Մենք կարո՞ղ ենք այդ գործառույթը իրականացնել, վստահ եմ՝ կարող ենք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին