Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Յոթերորդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին

02 Նոյեմբեր, 2018 17:07
Յոթերորդ գումարման ԱԺ  առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։

ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:

Այսինքն՝ դեկտեմբերի 16-ին հրապարակվում են ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը հենց դեկտեմբերի 31-ն է, եթե ընտրությունների արդյունքները չբողոքարկվեն:

Նշենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն արձակվել է իրավունքի ուժով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին