Կարևոր իրադարձություններ

Արագած գյուղում ինչու՞ են ծեծել բժշկին

02 Նոյեմբեր, 2018 16:46
 Արագած գյուղում ինչու՞ են ծեծել բժշկին

«Նախօրեին ուշագնաց վիճակում հիվանդ են բերել մեր բժշկական կենտրոն, հերթապահ բժիշկը մոտեցել է մեքենային, որտեղ հիվանդն էր, որպեսզի զննի այնուհետև որոշի հիվանդին կարելի՞ է տեղաշարժվել , թե՞ պատգարակով տեղափոխեն։ Երիտասարդ հիվանդի եղբայրներին զայրացրել է այն, որ բժիշկը միանգամից ներս չի տանում հիվանդին, օգնություն է ցույց տալիս մեքենայի մեջ։ 2 եղբայրները հարձակվել են բժշկի վրա ՝ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին»։ Նախօրեին Արագած գյուղի ԲԿ – ում տեղի ունեցած միջադեպից  Shabat լրատվականին մանրամասներ է պատմել Արագած գյուղի ԲԿ –ի տնօրեն Գեղամ Գրիգորյանը։

Գրիգորյանը նաև նշեց, որ բժիշկը թողած իր վերքերը պատշաճ բուժօգնություն է ցուցաբերել հիվանդին, նրան ուշքի բերել, վիրակապել , համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո միայն ճանապարհել տուն։

Հիշեցնենք, որ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Արագածում. բժշկական կենտրոնի բժիշկն ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ հիվանդի հարազատները հարձակվել են իր վրա, երբ փորձել է հիվանդին օգնություն ցուցաբերել ավտոմեքենայի մեջ: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արագած գյուղի «Արագած» Ա/Կ բակում, Արագած գյուղի բնակիչները բռունցքներով եւ ոտքերով հարվածել են բժշկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։ Նույն միջադեպի ժամանակ բռնություն է գործադրվել նաեւ դեղատան տնօրենի նկատմամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին