Կարևոր իրադարձություններ

Ալավերդիի պղնձաձուլական գործարանը վաղ, թե ուշ պետք է փակվի կամ մոդեռնիզացվի. Տիգրան Ավինյան

02 Նոյեմբեր, 2018 15:50
Ալավերդիի պղնձաձուլական գործարանը վաղ, թե ուշ պետք է փակվի կամ մոդեռնիզացվի. Տիգրան Ավինյան

 Վերջին շրջանում Տիգրան Ավինյանի, Ալավերդիի պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի և ՎՏԲ բանկի հետ հանդիպումներ են տեղի ունենում՝ գործարանի աշխատանքը շարունակելու հարցով:

«Այստեղ խնդիրը Կառավարության հետ չէ կապված, կա դատական վեճ երկու ընկերությունների միջև: Մենք փորձում ենք հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման: Բանակցությունները առաջ են գնում և մոտ ժամանակում այդ հանգուցալուծմանը կգանք։ Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք խնդիրը լուծելու համար, այս փուլում քննարկվում է շահագործման, բնապահպանական խնդիրների նվազեցման հարցը, բայց վաղ, թե ուշ պղնձաձուլական գործարանը կա՛մ պետք է փակվի, կա՛մ մոդեռնիզացվի»,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Ընկերությունից նշում են, որ գործարանը ճգնաժամի մեջ է հայտնվել Կառավարության կողմից մոտ 800 հազար դոլարի չափով տուգանվելուց հետո:

Նշենք նաև, որ պղնձաձուլարանը գրավադրված է ՎՏԲ բանկում՝ 500 մլն դոլարի դիմաց: Հնարավոր է Ալավերդու գործարանն անցնի ՎՏԲ-ին,- հայտաարում է ընկերությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին