Կարևոր իրադարձություններ

Մինչև Հայաստանում իրավիճակը չկայունանա, Ղարաբաղի հարցով չի հաջողվի լուրջ համաձայնության գալ. Լավրով

02 Նոյեմբեր, 2018 14:54
Մինչև Հայաստանում իրավիճակը չկայունանա, Ղարաբաղի հարցով չի հաջողվի լուրջ համաձայնության գալ. Լավրով

Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ չի հաջողվի լուրջ համաձայնության գալ, քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի կայունացել,- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարշիքը գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հասկանում ենք, որ մինչեւ ներքաղաքական գործընթացները չավարտվեն՝  բավական բուռն, որոնք մենք այժմ տեսնում ենք, հազիվ թե հնարավոր լինի այս ճգնաժամից դուրս գալու կոնկրետ ուղիները լրջորեն քննարկել և Լեռնային Ղարաբաղի լիարժեք կարգավորումն ապահովել»,- նշել է նա:

«Համաձայնությունը, որը ձեռք էր բերվել (Դուշանբեում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ-խմբ.) կայանում էր նրանում, որ շփումները պետք է  շարունակել, որ արտգործնախարարները հանդիպելու են և, որ Հայաստանը և Ադրբեջանն, իհարկե, պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք ողջունում ենք նման պայմանավորվածությունը»,- ասել է Լավրովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին