Կարևոր իրադարձություններ

Փնտրտուք է գնում՝ որտեղից որտեղ անցնելով կարելի է գնալ Խորհրդարան. Վիգեն Հակոբյան

02 Նոյեմբեր, 2018 14:27
Փնտրտուք է գնում՝ որտեղից որտեղ անցնելով կարելի է գնալ Խորհրդարան. Վիգեն Հակոբյան

Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական գործիչները սկսել են վերադասավորման գործընթացը: Մեկնարկը տվել է Հայկ Կոնջորյանը: Վերջինս «Լուսավոր Հայաստան»-ից տեղափոխվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն:

Շաբաթ լրատվականի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հայտնեց, որ այս տեղափոխությունը սպասելի էր և ինչ-որ տեղ տրամաբանական:

«Ես դա վտանգավոր չեմ բնորոշի, թեպետ սա կարող է վերածվել թրենդի քաղաքական շատ գործիչների համար, որոնք կարող են փորձել նոր պայմաններում տեղավորվել նոր իշխանության կուսակցության մեջ: Այս տեսանկյունից սա կարող է նախադեպ դառնալ»:

Վիգեն Հակոբյանը միևնույն ժամանակ նկատում է՝ այսօրվա իշխանությունը լուրջ մտահոգվելու տեղ ունի.

«Ես համոզված չեմ, որ իրենք ունեն այն մեխանիզմը, ֆիլտրը, որով կարող են փակել այն մարդկանց ճանապարհը դեպի իշխանութուն, որոնք սովորաբար փորձում են յուրաքանչյուր իշխանության օրոք տեղավորվել հենց այդ կուսակցությունում կամ դրան մերձ շրջանակներում: Մտահոգիչ է, որ նոր իշխանության կուսակցությունը չդառնա հերթական  խողովակը պաշտոնների հասնելու համար, այսինքն՝ նոր իշխանությունը չվերածվի սովետական, հետխորհրդային կուսակցության, որն ընդամենը մի քանի ամիսների ընթացքում մի քանի հազար մարդուց դառնում է մի քանի հարյուր հազար մարդ, որը դառնում է ապագաղափարական, ապաքաղաքական միավորում, որն իշխանությունը կորցնելուց հետո կվերածվի փլատակների»:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ հիմա ինտենսիվ փնտրտուք է գնում՝ ո՞ր ֆորմատով և որտեղից որտեղ անցնելով կարելի է գնալ Խորհրդարան:

 

Լրահոս

Դիտել ավելին