Կարևոր իրադարձություններ

«Այսօր ստվերի դեմ պայքարում ենք միկրոմակարդակում». ՊԵԿ-ը ստվերը չափելու նոր համակարգ է մշակում

02 Նոյեմբեր, 2018 14:10
«Այսօր ստվերի դեմ պայքարում ենք միկրոմակարդակում». ՊԵԿ-ը ստվերը չափելու նոր համակարգ է մշակում

Ստվերի դեմ պայքարի առումով բավական խորքային աշխատանք է կատարվել, բայց դա հաշվարկելի չէ, որովհետեւ այդ պայքարն իրականացնում ենք միկրոմակարդակում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

 «Ինչ է լինելու այդ համակարգի էությունը. Մենք վերցնելու ենք ստվերի գնահատականը, տալու ենք ըստ գործունեության 20 տեսակների: Ստվերի գնահատականը տալուց հետո պետք է արդեն ունենանք, թե կոնկրետ մակրոմակարդակում այդ ոլորտը, որ հարկունակ է, պետք է ոլորտային վիճակագրական միջին հարկունակ վճարողի պրոֆիլ ձևավորենք եւ անընդհատ արդիականացնենք այդ պրոֆիլը: Մենք մեր վերլուծական աշխատանքներն իրականացնում ենք կոնկրետ հարկ վճարողների վարքագծի նկատմամբ գնահատականներ տալով»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ դա լավ չէ, որովհետեւ չունեն այն համակարգը, որ ուզում են կայացնել:

Ունենալու ենք ինտերակտիվ համակարգ, որն անընդհատ փոփոխվում է: Պատկերավոր ասած պատի վրա պետք է հսկայական մոնիտոր ունենանք, որտեղ 20 գործունեության գծով միջին վիճակագրական հարկ վճարողի տեղեկատվությունը համադրվում է ոլորտի հարկային բեռի հետ եւ համակարգը տալիս է ստվերի գնահատականը ըստ կոնկրետ ոլորտի»,նշեց Դավիթ Անանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին