Կարևոր իրադարձություններ

Արագածում ծեծել են բժշկին

02 Նոյեմբեր, 2018 13:56
Արագածում ծեծել են բժշկին

Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Արագածում. բժշկական կենտրոնի բժիշկն ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ հիվանդի հարազատները հարձակվել են իր վրա, երբ փորձել է հիվանդին օգնություն ցուցաբերել ավտոմեքենայի մեջ, հաղորդում է «Փաստինֆոն»: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արագած գյուղի «Արագած» Ա/Կ բակում, Արագած գյուղի բնակիչները բռունցքներով եւ ոտքերով հարվածել են բժշկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։ Նույն միջադեպի ժամանակ բռնություն է գործադրվել նաեւ դեղատան տնօրենի նկատմամբ։

Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, թե որն է եղել բժշկին ծեծելու պատճառը թերեւս պարզ կլինի քննության արդյունքում։

 

Լրահոս

Դիտել ավելին