Կարևոր իրադարձություններ

Նախատեսվել է նաև սպանվածների, պատանդառուների և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանություն

02 Նոյեմբեր, 2018 13:52
Նախատեսվել է նաև սպանվածների, պատանդառուների և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանություն

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիս ժամանաիկ անդրադարձել է քրեական գործերով համաներումը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին: 

 «Հիշում եք 2009թ. համաներումը մարտի 1-ի դեպքերի ամբաստանյալների և մեղադրյալների նկատմամբ: Այսինքն, սա նորություն չէ, որ իրականացվել է: Եթե խոսքը գնում է տարբերակված մոտեցման մասին, ապա օրինաչափ վարքագիծը կամ օրինաչափ իրավունքը նախատեսված է քրեական օրենսգրքով, քրեակատարողական իրավական ակտերով: Սա ամբողջությամբ բացառություն է, ամբողջությամբ տարբերակված մոտեցում է: Համաներման ակտը տարբերակված մոտեցումների համախումբ է, սա իրավունք չէ, սա պետության կողմից պարտականություն չէ, որ պետք է ի կատար ածել: Ինչպես արդեն հնչեցրել եմ, սա շնորհ է, արտոնություն է, և արտոնությունը պետությունն իրականացնում է իր հայեցողությունների, իր հնարավորությունների շրջանակներում, հասարակությունից ստացած քաղաքական պատվերի շրջանակներում, հանձնարարության շրջանակներում։

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախատեսվել է նաև սպանվածների, պատանդառուների և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանությունը։ Եթե նրանք առարկեն, ապա այս համաներումը չի կիրառվի։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հնարավոր չէ անտեսել նաև նրանց իրավունքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին