Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

02 Նոյեմբեր, 2018 13:00
Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահագն հարությունյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամվ հայտարարված հետախուզմանը, ասել էր․ 

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը, որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի։ Այդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետև, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի ... Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ կանդրադառնամ, ես նաև Ձեզ վստահեցնում եմ, և հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, և դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու, էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, և բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել», - ասել էր «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը»:

Վահագն Հարությունյանը հանդիսանում էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը։ 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին