Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    546
    554

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը ուղղաթիռո՞վ է այցելել Արթիկ

02 Նոյեմբեր, 2018 13:02
Աննա Հակոբյանը ուղղաթիռո՞վ է այցելել Արթիկ

«Ես հերքում եմ սխալ տեղեկատվությունն այն մասին, թե Աննա Հակոբյանը ուղղաթիռով է այցելել Արթիկ: Նրա այցը Արթիկ եղել է մեքենայով, իր օգնականի և անվտանգության երկու աշխատակցի հետ միասին»,- Shabat.am –ի հետ զրույցում նշեց Աննա Հակոբյանի նորանշանակ մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանը:

Արփինե Զարգարյանը նշեց, որ թեև նա վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ մամուլի քարտուղար է նշանակվել նոյեմբերի 1-ից, իսկ Աննա Հակոբյանի այցը Արթիկ եղել է ավելի վաղ, սակայն նրանք միասին քննարկել են Աննա Հակոբյանի նախորդ այցերը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակված հոդվածներից մեկի համաձայն, Աննա Հակոբյանը, ուղղաթիռով է այցելել Երևանից 105 կմ հեռավորության վրա գտնվող Արթիկ քաղաք, ինչը տեղի բնակիչների զարմանքն ու զայրույթն է շարժել:

Shabat.am– ին Արթիկի համայնքապետարանի հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի այցը քաղաքում ուրախությամբ է ընդունվել: Համայնքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ շրջանառվող խոսակցությունները կարելի է որակել քաղաքական հերյուրանք, քանի որ Աննա Հակոբյանի այցը եղել է մասնավոր:

«Նա ընդամենը այցելել է նմանօրինակ չունեցող գյուղատնտեսական մի վայր, որտեղ աշխատում է 70-ից ավել կին: Ես ինքս ներկա եմ եղել նրա այցին, ոչ որպես համայնքապետարանի ներկայացուցիչ, այլ որպես Աննա Հակոբյանի համակրող: Ներկա գտնվող բնակիչները նրա այցից և վերաբերմունքից շատ ուրախ էին»,- հավելեց համայնքապետարանի ներկայացուցիչը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին