Կարևոր իրադարձություններ

Քանի՞ թեկնածու կարող են առաջադրել քաղաքական ուժերը յուրաքանչյուր ընտրական տարածքում. ԿԸՀ-ն հաստատեց

02 Նոյեմբեր, 2018 11:06
Քանի՞ թեկնածու կարող են առաջադրել քաղաքական ուժերը յուրաքանչյուր ընտրական տարածքում. ԿԸՀ-ն հաստատեց

ԿԸՀ –ն  արտահերթ նիստի օրակարգում  էր նաեւ արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու հարցը։

 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ օրենսդրության, կուսակցություններն ու դաշինքները յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու կարող են առաջադրել:

Ըստ այդմ, թիվ 1 ընտրական տարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն) թեկնածուների առավելագույն թիվը սահմանվեց 13:

Թիվ 2 ընտրական տարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:

Թիվ 3 ընտրական տարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 4 ընտրական տարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) թեկնածուների առավելագույն թիվը՝ 13:

Թիվ 5 ընտրական տարածքում (Արարատի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:

Թիվ 6 ընտրական տարածքում (Արմավիրի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 7 ընտրական տարածքում (Արագածոտնի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 7:

Թիվ 8 ընտրական տարածքում (Գեղարքունիքի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:

Թիվ 9 ընտրական տարածքում (Լոռու մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:

Թիվ 10 ընտրական տարածքում (Կոտայքի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 11 ընտրական տարածքում (Շիրակի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 12 ընտրական տարածքում (Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 10:

Թիվ 13 ընտրական տարածքում (Տավուշի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 17:

 

Լրահոս

Դիտել ավելին