Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանը իր հետագա պաշտոնավարման մասին

02 Նոյեմբեր, 2018 10:38
Տիգրան Մուկուչյանը իր հետագա պաշտոնավարման մասին

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, նշեց, որ, եթե նախկինում ընտրություններ կազմակերպելու համար ունեին 70 օր, ապա այս անգամ պետք է աշխատեն սահմանափակ ժամանակահատվածում։ Ունեն ընդամենը 40 օր պատշաճ ընտրություններ կազմակերպելու համար։ 

Լրագրողների հարցին, թե արդյոք իշխանություններն իր հետ քննարկել են հետագա պաշտոնավարման վերաբերող հարցեր, Մուկուչյանն արձագանքեց. «Ես այժմ մտածում եմ մեկ բանի մասին՝ պատշաճ կազմակերպել ընտրությունները։ Մենք այս պահին կազմակերպում ենք եւ անցկացնում ենք ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորվել է, հանձնաժողովը գործում է եւ թիվ մեկ խնդիրը, որի մասին մտածում ենք, ընտրությունները նորմալ կազմակերպելն է»։   

 

Լրահոս

Դիտել ավելին