Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Քարաթափում Կապանում․ ճանապարհը միակողմանի է երթևեկելի

02 Նոյեմբեր, 2018 10:04
Քարաթափում Կապանում․ ճանապարհը միակողմանի է երթևեկելի

 Նոյեմբերի 2-ին՝ ժամը 03:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մսի կոմբինատի մոտակա ժայռից քարերը պոկվել եւ ընկել են ճանապարհի երթեւեկելի հատված, դարձնելով այն միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապանի Գործարանային թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում մոտ 40 քմ հատվածով. ճանապարհը միակողմանի երթեւեկելի է:

Փրկարարները սահմանազատել են ճանապարհի վտանգավոր հատվածը, հեռացրել մանր քարաբեկորները, իսկ խոշոր ժայռաբեկորները (2 հատ մոտ 400 կգ) հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին