Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում․ «Ժամանակ»

02 Նոյեմբեր, 2018 09:13
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում։ Նա Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո մեկնել է Հայաստանից։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրա Հայաստանից «անխափան» հեռանալու գործում մեծ ներդրում է ունեցել արդեն հետախուզվող Վահագն Հարությունյանի եղբայրը՝ Արտակ Հարությունյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի Զվարթնոցի բաժնի պետ։

Վահագն Հարությունյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Հայաստան, թե ոչ։ Իրեն վկայի կարգավիճակով հարցաքննության մասին ծանուցագիր է ուղարկված, բայց ինքը բուժման կուրսեր է անցնում և ընթացքից ելնելով կորոշի՝ գալ, թե ոչ»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին