Կարևոր իրադարձություններ

Նախագահը լուծարեց Ազգային Ժողովը

01 Նոյեմբեր, 2018 22:05
Նախագահը լուծարեց Ազգային Ժողովը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրամանագիր ստորագրեց Խորհրդարանն ազատ արձակելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

 

Լրահոս

Դիտել ավելին