Կարևոր իրադարձություններ

Թունավորում՝ շմոլ գազից

01 Նոյեմբեր, 2018 21:23
Թունավորում՝ շմոլ գազից

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 25-ին՝ ժամը 8:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ Արարատի մարզի Հովտաշատ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Աննա Մ.-ն, 1957 թ. ծնված Կարինե Հ.-ն, 1990 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և 2015 թ. ծնված Մանվել Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 1:30-ին, տանը գազի կաթսայի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:

Ավելի ուշ` ժամը 10;35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչներ, 1977 թ. ծնված Արևիկ Վ.-ն, 1999 թ. ծնված Լիլիթ Վ.-ն և 2002 թ. ծնված Վարդուհի Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են շմոլ գազից: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին