Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը դուրս եկավ «Ժառանգությունից»՝ միանալով «Քաղաքացիական պայմանագրին»

01 Նոյեմբեր, 2018 21:11
Դավիթ Սանասարյանը դուրս եկավ «Ժառանգությունից»՝ միանալով «Քաղաքացիական պայմանագրին»

«Ինձ համար շատ բարդ, դժվար որոշում է եղել, բայց «Ժառանգությանն» անդամակցությունս ամիսներ շարունակ արհեստական էր, ես չէի մասնակցում որոշումների կայացմանը»:

Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից, քանի որ անդամակցությունը դարձել էր ձևական: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է վերջինս.

«11 տարի անցավ այն օրից, ինչ ես անդամագրվեցի «Ժառանգություն» կուսակցությանը: Քաղաքացու ձևավորման իմ կարևոր տարիներն անցկացրել եմ «Ժառանգությունում», տարբեր կարգի պատասխանատվություն եմ ստանձնել կուսակցական գործունեության մեջ և կարող եմ բացառապես շնորհակալություն հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին և իմ մյուս ընկերևներին»:

Միևնույն ժամանակ Դավիթ Սանասարյանը «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու որոշում է կայացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին