Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է փոխանակել գերիներին

01 Նոյեմբեր, 2018 20:16
Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է փոխանակել գերիներին

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին: Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը՝ նշելով, որ պաշտոնական Երեւանը դեռեւս չի արձագանքել:

Հայկական կողմին առաջարկվել է այդ սկզբունքը կիրառել նաեւ ապագայում:

Ադրբեջանում ներկա պահին պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Պաշտոնական Բաքուն նրանց ներկայցնում է որպես լրտեսներ ու հանցագործներ:

Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Նշվում է, որ հայկական կողմում մեկ Ադրբեջանի քաղաքացի էլ կա՝ Էլնուր Հուսեյինզադեն։

Արսեն Բաղդասարյանը ձերբակալվել է 2014 թվականին՝ դիվերսիայի ժամանակ, ավելի ուշ դատարանի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Կարեն Ղազարյանը ձերբակալվել է 2018 թվականի կեսերին, նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ հանցագործությունների կատարման մեջ, նրա գործը դեռ քննվում է:

Զավեն Կարապետյանը ձերբակալվել է 2017 թվականի հունիսին: Հայկական կողմը պնդում է, որ նա քաղաքացիական անձ է, նրա կարգավիճակը որոշելու ուղղությամբ աշխատանքները դեռ տարվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին