Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի օգնականն ազատվել է աշխատանքից

01 Նոյեմբեր, 2018 19:52
Հեղինակ՝ Միքայել Նահապետյան
Տիգրան Ավինյանի օգնականն ազատվել է աշխատանքից

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն:

Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում: Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը:

Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում` քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ` այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական»:

 

Լրահոս

Դիտել ավելին