«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է.
«Ծառայողական ավտոմեքենաների կրճատումը մշտական ուշադրության կենտրոնում գտնվող հարց է»։
Նա նշեց, որ որոշակի լուծումներ, կարծես թե, գտել են։
«Մենք կարծում ենք, որ ծառայողական ավտոմեքենաների քանակը էապես կկրճատվի։ Բայց դա չի նշանակում, որ ծառայողական նպատակով մարդկանց տեղաշարժվելը չի փոխհատուցվի, այսինքն՝ եթե պաշտոնատար անձը ծառայողական նպատակով ինչ-որ աշխատանք այլ տեղում պետք է իրականացնի և տրանսպորտի կարիք կա, դա կփոխհատուցվի, ուղղակի կփոխվի վերաբերմունքն այդ ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Ջանջուղազյանը հավելեց, որ երբ ամեն ինչ վերջնական որոշվի, կդառնա հրապարակային։