Կարևոր իրադարձություններ

«Բացի պարոն Փաշինյանից, բոլորը ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեն ընտրություններին». Ալեն Սիիմոնյան

01 Նոյեմբեր, 2018 18:27
«Բացի պարոն Փաշինյանից, բոլորը ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեն ընտրություններին». Ալեն Սիիմոնյան

«Բացի պարոն Փաշինյանից, բոլորը ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեն ընտրություններին»,–այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա նաև հավելել է.

«Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալ ռեյտինգային ընտրակարգով։ Հիմա ունենք այն, ինչ ունենք և ստիպված ենք գնալ այդ ընտրակարգով»։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենց ցուցակում չեն լինելու այնպիսի պատգամավորներ, ովքեր ժամանակին ՀՀԿ–ի համար ձայն են բերել և ներկայումս իրենց համար քաղաքական նոր տանիք են փնտրել։

«Բացառված է, որ մեր ցուցակում լինեն հանրապետականին ձայն բերող գործարար պատգամավորներ, ովքեր իրենց տանիք են փնտրել։ Մի սպասեք, որ լինելու են այնպիսի անուններ, ովքեր քննադատություն կբերեն մեր գլխին և կասկածի տակ են դնելու մեր սկզբունքայնությունը»,–ասաց նա՝ չցանկանալով նշել առաջիկայում «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվող ՀՀԿ–ականների անունները։

 

Լրահոս

Դիտել ավելին