Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Չի կարելի տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել. Փաշինյան

01 Նոյեմբեր, 2018 17:41
Չի կարելի տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմելով պատգամավորներին՝ նշել է.

«Ոչ ոքի չի հետաքրքրո՞ւմ, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալները տասնյակ տարիներ շարունակ մի քանի անգամ գերազանցում են սահմանված չափը։ Բա քաղցկեղով հիվանդացության վիճակագրությո՞ւնը, առողջապահական վիճա՞կը։ Եղբայր, այո, արտադրությունը մեզ համար կարեւոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ–որ խնդիր լուծել, տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել։ Եկեք համագործակցենք եւ այդ խնդիրները լուծենք»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնած: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին