Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չի բացառում, որ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան

01 Նոյեմբեր, 2018 16:58
Հայաստանը չի բացառում, որ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան

Հայաստանը չի բացառում, որ հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա (Խաչատուրովը-խմբ.) համարվում է ՀՀ ներկայացուցիչ, Հայաստանը որոշելու իրավունք ունի՝ թողնե՞լ իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ:Այս պահին որոշակի իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ»,- նշել է Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին