Կարևոր իրադարձություններ

«Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց»

01 Նոյեմբեր, 2018 16:12
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
«Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց»

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տպավորություն է ստեղծվում, որ Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց։ Դպրոցի բոլոր այն տնօրենները, որոնք այս կամ այն վայրում կամ հարթակում կհայտարարեն, որ ունեն իմ «դաբռոն», նրանց դեմ եկած բողոքների նկատմամբ կլինի առանձնահատուկ վերաբերմունք, թեպետ մյուս բողոքներն էլ հատուկ ուշադրության են արժանանում։ «Դաբռոների» ինստիտուտին մայիսի 11-ից վերջ է տրվել։

Հարգանքներս իրենց գործն իմացող, արդար իմ գործընկեր տնօրեններին։ Առանց ձեզ հանրակրությունում միջավայր փոխելը շատ դժվար է»։

 

Լրահոս

Դիտել ավելին