Կարևոր իրադարձություններ

2019-ի բյուջեն իներցիոն է. Փաշինյան

01 Նոյեմբեր, 2018 15:27
2019-ի բյուջեն իներցիոն է. Փաշինյան

2019-ի բյուջեն իներցիոն բյուջե է, այն ձեւավորվել է այն պարամետրերի հիման վրա, որը մենք ժառանգություն ենք ստացել նախկինից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 2019-ի բյուջեով 27 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը,- նշեց նա:

«Տնտեսության տրանսֆորմացիայի գործընթացն առնվազն այս փուլում բյուջեի վրա տեսանելի ազդեցություն չունի: Ես հույս ունեմ, որ 2019-ին մենք այդ ազդեցությունները կտեսնենք, և այդ դեպքում օպերատիվ կարձագանքենք բյուջեի ծախսային մասում»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև նպաստների ու թոշակների մասին՝ նշելով. «Արել ենք այնպես, որ ՀՀ-ում այլեւս չլինի պարենային գծից ներքեւ գտնվող թոշակառու եւ նպաստառու: Այսինքն մենք մինչեւ այսօր ունեինք 21 հազար թոշակառու եւ 63 հազար նպաստառու, որոնց թոշակներն ու նպաստները ցածր էին պարենային գծից: Մենք որոշել ենք շուրջ 85 հազար այսպիսի մարդկանց թոշակներն ու նպաստները միանգամից բարձրացնել 10 հազար դրամով»:

 

Լրահոս

Դիտել ավելին