Կարևոր իրադարձություններ

Չի բացառում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը լրացնել. ՀՔԾ պետ

01 Նոյեմբեր, 2018 15:10
Չի բացառում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը լրացնել. ՀՔԾ պետ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Այս մասին նա ասաց Կառավարությունում լրագրողների հետ զրույցում:

Հատուկ քննչական ծառայության պետը չմեկնաբանեց՝ արդյոք գործով մեղադրանք առաջադրվելու է պաշպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Ասել եմ՝ չեմ մեկնաբանելու՝ ում, երբ, ինչ մեղադրանք է առաջադրվելու»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Վահագն Հարությունյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը որակել է անհիմն և ապօրինի:

 

Լրահոս

Դիտել ավելին