Կարևոր իրադարձություններ

Անտառային ֆոնդի իմաստով աղետի եզրին ենք. Փաշինյան

01 Նոյեմբեր, 2018 14:58
Անտառային ֆոնդի իմաստով աղետի եզրին ենք. Փաշինյան

 «Ոչ մեկի մտքով չի անցել փայտանյութը ներկրել, հակառակը՝ արտահանել են, ինչը աբսուրդ է»:Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի անտառների՝ իր նշմամբ աղետալի վիճակին:

Շուկայում պահանջարկի զարգացմանը զուգընթաց պետք է այդպիսի պրոցեսներ լինեն, իսկ մինչեւ հիմա չեն եղել, քանի որ բոլորը մտածել են՝ որքան պետք է անտառ կհատեն եւ ներքին պահանջարկը կբավարարվեն:

 Հարցին՝ հնարավոր չէ արդոք ներկրել քարածուխ եւ վառելափայտ՝ այդպիսով պահպանելով անտառները,- Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կկարողանանք ներքին արտադրության խթանման զուգընթաց որոշ ժամանակում այդ խնդիրը լուծել, որովհետեւ կան տեխնոլոգիաներ, մասնավորապես, Սյունիքի մարզում փորձարկվում է տեխնոլոգիա, երբ ծղոտից պատրաստվում է վառելիք, որոնք կոչվում են բրիկետ, եւ իրենց կալորիականությամբ շատ ավելի բարձր են քան փայտանյութը»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ փայտանյութի խնդրի հետ կապված հանձնարարական է տվել, որ սանիտարական հատման շրջանակներում ապահովվի գյուղերի պահանջարկը. «Բայց մյուս կողմից, բոլորս հասկանում ենք, որ մենք անտառային ֆոնդի իմաստով արդեն աղետի եզրին ենք, ինչը սպառնալի է մեր երկրի կայուն զարգացման եւ հեռանկարի համար»,- եզրափակեց Փաշինյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին