Կարևոր իրադարձություններ

«Շատ կարեւոր է սեփականության անձեռնմխելիությունը». Փաշինյան

01 Նոյեմբեր, 2018 14:35
 «Շատ կարեւոր է սեփականության անձեռնմխելիությունը». Փաշինյան

«Սեփականության վերաբաշխումը բերում է նեգատիվ երեւույթներ, չի կարելի ներդրումներ ակնկալել մի միջավայրում, որտեղ կառավարությունը կարող է գնալ խլել ինչ-որ մեկից ինչ-որ ունեցվածք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատ կարեւոր է սեփականության եւ ներդրումների անձեռնմխելիությունը:

Պետք է նաեւ բացառենք, որ ինչ-որ ներդրման գլխին կարող են հայտնվել տանիքներ, փայ մտնողներ, պայմաններ դնողներ,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Եզրափակելով խոսքը,Փաշինյան ասաց. «Եթե որեւէ մեկը կգա ձեզ կասի, որ պետք է փայ մտնեմ, վերեւների հետ համաձայնեցված է, ուրեմն ինքը սուտ է ասում: Մի տատանվեք դիմել իրավապահ մարմիններին»:

 

Լրահոս

Դիտել ավելին