Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Մայիսի 1-ից մինչ օրս 13 հազարով ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան գնացել է. Փաշինյան

01 Նոյեմբեր, 2018 14:20
 Մայիսի 1-ից մինչ օրս 13 հազարով ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան գնացել է. Փաշինյան

Արտահանման ոլորտում այս տարվա 9 ամիսների ընթացքում ունենք աճի տեմպի նվազում, իսկ սեպտեմբերին նաեւ անկում նախորդ տարվա համեմատ՝ մոտ 15 տոկոսի չափով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Անցած տարվա սեպտեմբերին արտահանվել է 57 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, այս տարվա սեպտեմբերին դա կազմել է 44 մլն դոլար, իսկ ահա արտահանվող մանածագործական իրերի ծավալը մոտ կրկնակի աճել է,- նկատեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաև նշեց, որ այս տարվա 9 ամիսներին բիզնես վարկավորման մակարդակն աճել է շուրջ 10 տոկոսով, կամ 155 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ մարդիկ ներդրումներ են անում տնտեսության մեջ:

Իսկ ահա քննարկումները և քննադատությունները, այն մասին, թե աճել են նաեւ ավանդները, ինչը նշանակում է, որ մարդիկ ներդրում անելու տեղ չունեն, դրա մեջ ճշմարտության հատիկ կա, բայց դրա շնորհիվ նվազել են վարկավորման տոկոսադրույքները, մասնավորապես ֆիզիկական անձանց համար վարկերի տոկոսադրույքները նվազել են դրամով մոտ 3 տոկոսով, դոլարով՝ 1,2 տոկոսով,-ասաց Փաշինյանը:

«Անշարժ գույքի գներն աճել են 19,4 տոկոսով: Հիթոփեքային վարկավորման ծավալը կրկնապատկվել է:

Շարունակվում են ներգաղթի միտումները: Մայիսի 1-ից մինչ օրս 13 հազարով ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան գնացել է: Նախորդ տարի մեկնածների թիվը 9 հազարով ավելի է եղել, քան եկածներինը: Մեծացել է առաջին անգամ Հայաստան եկած մեր հայրենակիցների  թիվը»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին