Կարևոր իրադարձություններ

Մհեր Սեդրակյանն ու Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով

01 Նոյեմբեր, 2018 13:33
Մհեր Սեդրակյանն ու Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հարցաքննվել են որպես վկա։ 

«Քննչական կոմիտեում քննվող գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ի հայտ եկել նրանց վերաբերյալ, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՔԾ:  Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննել են վկայի կարգավիճակով, չեմ հիշում՝ գործը հետ ուղարկվել է ՔԿ, թե ոչ»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ  Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում էր ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին