Կարևոր իրադարձություններ

Վահագն Հարությունյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

01 Նոյեմբեր, 2018 13:03
Վահագն Հարությունյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում այսօր հայտարարեց՝ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։ 

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ - «Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետև, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի»:

«Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ կանդրադառնամ, ես նաև Ձեզ վստահեցնում եմ, և հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, և դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու, էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, և բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել», - ասաց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:

Շարունակությունը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին