Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն չի ներկայացնի

01 Նոյեմբեր, 2018 12:46
ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն չի ներկայացնի

«Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մտադիր չէ հանդես գալ»: Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ, հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը, ՀՔԾ-ն խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես գա՝ Սասուն Խաչատրյանն ասել է. «Նման մտադրություն այս պահին դեռևս չկա, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը»։

Նա հավելել է, որ Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին: «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին»։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանի հնարավոր հարցաքննությանը, ՀՔԾ պետը նշել է, որ «հարցաքննվելու են բոլորն, ովքեր կարող են կապ ունենալ»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը 5.84 մլրդ դրամ կամ $10.5 մլն արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը: Նա դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մոտ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Գրիգորյանը կալանավորվել է:

 

 

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին