Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հարցին, նշեց, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
«Նախագահը հրամանագիրը կստորագրի կտեսնենք»,- ասաց Փաշինյանը:
Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»: