Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել առողջապահության նախարարի շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ

01 Նոյեմբեր, 2018 12:12
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել առողջապահության նախարարի շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը անդրադառնալով,առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ, ինչպես ինքն է ասում սկիզբ առած արշավին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իմ ճանաչած ամենասկզբունքային, արդարամիտ ու աշխատասեր նախարարներից է։

Էս արշավը չի խեղճացնելու Արսենին, ավելին, վստահ եմ, որ ամեն մի նոր արշավից ավելի է ուժեղանում։

Մի գաղտնիք էլ բացեմ. ես ավելի վաղ էի պլանավորել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ուսումնասիրություններ անելը, սակայն, քանի որ կառույցը դեռ չէր ձևավորվել Արսենն իր վրա վերցրեց «բզեզի բունը»։ Թեև ժամանակին նախարարին հայտնեցի, որ պատրաստակամ եմ ավելի մեծ թափով ուսումնասիրություններ անցկացնել վերոնշյալ ԲԿ-ում որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, Արսենն ի պատիվ իրեն, խորհուրդ տվեց ռեսուրսներն այլ ուղղությամբ ծախսել, թեև մեկ ուրիշը առիթը բաց չէր թողնի և իր վրայից սլաքներն այլ ուղղությամբ կուղղեր։

Սիրում եմ բոլորիդ» 

 

 

Լրահոս

Դիտել ավելին