Կարևոր իրադարձություններ

Պետք է ազատվել խայտառակ վիճակում գտնվող հին ՔԿՀ – ներից․Փաշինյան

01 Նոյեմբեր, 2018 11:45
Պետք է ազատվել խայտառակ վիճակում գտնվող հին ՔԿՀ – ներից․Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով համաներման նախագծի մասին, նշեց, որ ցավոք սրտի ՀՀ – ն տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում կիրառելու համաներման ինստիտուտը։

«Համաներումը նկատի է ունենում հիմնականում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումն առաջին հերթին նկատի է ունենում կոնկրետ մարդուն»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, թե պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը իրապես պետք է գործարկել: «Այդ պարագայում հանրության շրջանում համաներման մեծ պահանջարկ չի առաջանա, որովհետեւ դատապարտյալների, նրանց հարազատների համար կանխատեսելի կլինի, թե ինչպիսի վարքի պայմաններում նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել»,- ասաց վարչապետը:

 Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների պայմաններին, այն գնահատեց խայտառակ։ «Նույնիսկ խցային պայմանները, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են ու մեր, ՄԻՊ-ի աջակցությամբ մենք պետք է փորձենք նաեւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը ստանալ ու ընդհանրապես փորձել հրաժարվել հին ՔԿՀ-ներից, չնայած, պետք է խոստովանել, որ նոր ՔԿՀ-ն էլ, ցավոք սրտի, չի փայլում իր պայմաններով»,- նշեց Փաշինյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին