Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը խոսել է աշխարհի առաջնությունում իր մրցելույթը չշարունակելու մասին

01 Նոյեմբեր, 2018 11:22
Արթուր Ալեքսանյանը խոսել է աշխարհի առաջնությունում իր մրցելույթը չշարունակելու մասին

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը  գրառում է կատարել Instagram-ում` անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքին, ինչի պատճառով չմասնակցեց բրոնզե մեդալի համար գոտեմարտին։

«Ափսոս, վնասվածքի պատճառով չկարողացա շարունակել մրցել, բայց հավատացեք, ոչ մի վնասվածք չի կարող ինձ կանգնեցնել: Շնորհակալ եմ բոլորին՝ կողքիս լինելու ու ինձ աջակցելու համար»,- գրել է գյումրեցի ըմբիշը: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը 1։3 հաշվով պարտվել էր 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա պետք է հանդիպեր իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադիին:   

 

Լրահոս

Դիտել ավելին