Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,23
    7,48

Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Գումի շուկայում հայտնաբերված ձիու մսի խմբաքանակի մասին

31 Հոկտեմբեր, 2018 19:32
 Նոր մանրամասներ Գումի շուկայում հայտնաբերված ձիու մսի խմբաքանակի մասին

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին եւ Մամե Հասանյանին պատկանող իրացման կետերի սառնարան-պահեստներում եղել է համապատասխանաբար 72 եւ 42 կգ ձիու միս, իսկ Մամե Հասանյանի սառնարան-պահեստում՝ նաեւ 37 կգ կասկածելի թարմության տավարի միս:

Ըստ տնտեսվարողների հայտարարությունների՝ մսեղիքը ձեռք է բերվել Խորենացի փողոցի հարակից տարածքից՝ անհայտ անձից, իրացման կետում չի վաճառվել եւ պահվել է սառնարան-պահեստում՝ սեփական շներին կերակրելու նպատակով:

Նշված մսեղիքներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ դրանցում հայտնաբերվել են անաէրոբ ինֆեկցիաներին բնորոշ մանրէներ: Մսեղիքը, լաբորատոր փորձաքնության արդյունքների հիմքով, ոչնչացվել է:

Ա/Ձ Օֆելյա Քոչինյանին պատկանող իրացման կետում նաեւ սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, ուստի կասեցվել է դրա գործունեությունը: Ա/Ձ Մամե Հասանյանին տրվել է հանձնարարական գործունեությունը վերսկսել միայն տարածքի, սառնարան-պահեստի եւ գույքի պատշաճ մաքրումից եւ ախտահանումից հետո, ինչն էլ վերջինս կատարել է:

Միաժամանակ, քանի որ մսեղիքը ձեռք է բերվել անհայտ անձից, որը չի ունեցել դրա անվտանգությունը եւ ծագումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաեւ հաշվի առնելով կենդանական ծագման սննդամթերքի բարձր ռիսկայնության հանգամանքը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ձիու մսի ծագումը պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին