Կարևոր իրադարձություններ

Սա ձեւական բնույթ է կրում, ես առաջադրման իմաստը չեմ տեսնում

31 Հոկտեմբեր, 2018 12:05
Սա ձեւական բնույթ է կրում, ես առաջադրման իմաստը չեմ տեսնում

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ընտրության հարցին, ասաց, որ իրենց սկզբունքը չի փոխվել և որևէ հարցով իրենք չեն խոչընդոտելու վարչապետի ընտրությանը։ «Սա ձեւական բնույթ է կրում, ես առաջադրման իմաստը չեմ տեսնում, նախորդ անգամ եթե կար մի բառ «քվեարկություն» բառի համար էր առաջադրվում, հասկանալի է, այս անգամ չեմ հասկանում՝ ինչու է առաջադրվում»,–ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ 

Հարցին, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախորդ ընտրության ժամանակ  չի  հասցրել խոսել տնտեսության մասին, Բաղդասարյաննասաց. «Կարելի էր Կապանի ընտրություններին 20 րոպե չտրամադրեր եւ խոսեր  տնտեսականի մասին»։ 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին