Կարևոր իրադարձություններ

«Ստվերային այգիները» կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում. Տիգրան Ավինյան

31 Հոկտեմբեր, 2018 11:21
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
«Ստվերային այգիները» կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում. Տիգրան Ավինյան

 ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված գրել է. 

«Եվ ահա ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Սա իմ գրասենյակի եւ մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է:

Կապույտով այն հողերն են, որոնք փաստացի ոռոգվում են, իսկ սեւ շտրիխներով այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր։

Այս աշխատանքի արդյունքում «ստվերային այգիները» կբացահայտվեն եւ կստանան համապատասխան գրանցում, ինչի արդյունքում կստանանք ոռոգվող հողատարածքների իրական պատկերը:

Հարկ եմ համարում ընդգծել, որ համապատասխան գերատեսչությունները պետք է սկսեն էլ ավելի ինտենսիվ կիրառել նորագույն տեխնոլոգիաները նման ուսումնասիրություններում, եւ այսպիսի խնդիրները պետք է րոպեների ընթացքում բացահայտված լինեն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին