Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը անօրինակ քաջություն և ազնվություն դրսևորեց` խոսելով իր հիվանդության մասին

31 Հոկտեմբեր, 2018 11:06
Հեղինակ՝ Հայկ Մարտիրոսյան
Արսեն Թորոսյանը անօրինակ քաջություն և ազնվություն դրսևորեց` խոսելով իր հիվանդության մասին

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի պես նորածին քաղաքական էթիկա ունեցող երկրում, անօրինակ քաջություն և ազնվություն դրսևորեց` խոսելով իր հիվանդության մասին: Դա նաև անարդար մեղադրանքների դեմ մարդու բողոքի ճիչ էր, որ միայն հարգանք է հարուցում: Եվ պետք է հասկանալ, որ հիվանդությունը ստիգմա չէ: Բազում մարդիկ երեսունից հետո լուրջ և խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերում: Բայց դա չի խանգարում նրանց աշխատել և ստեղծել: Բոլոր նրանք, ովքեր նախարարի հիվանդության հանգամանքը քաղաքական զենք են դարձրել նրա անձի դեմ` անօրինակ ցածրություն և տմարդություն են դրսևորում: Եվ այս ամենի ֆոնին ավելի են ընդգծվում Թորոսյանի մարդկային և քաղաքացիական որակները»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին